Մենք ենք, մեր սարերը - Հենրիկ Մալյանի, ըստ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկարն է։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։
Դերերում
Լեյտենանտ — Սոս Սարգսյան,Իշխան — Մհեր Մկրտչյան,Պավլե — Խորեն Աբրահամյան,Ավագ — Ազատ Շերենց,Զավեն — Արմեն Այվազյան,Ռևազ — Արտավազդ Փելեշյան
Սյուժեն
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։ Քննությունը շարունակելու համար լեյտենանտը որոշում է գործի մասնակիցներին՝ Իշխանին, Ավագին, Պավլեին, Զավենին ու Ռևազի, տանել միլիցիայի բաժանմունք։ Իսկ քանի որ հենց այդ օրերին գյուղից պետք է ոչխարներ տանեին մթերակայան, նրանք քաղաք են գնում սարերով՝ իրենց հետ տանելով մթերման հոտը։